Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական վարչություն. արձանագրվել են որոշ խնդիրներ
11:40 - 11 ապրիլի, 2019

Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական վարչություն. արձանագրվել են որոշ խնդիրներ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 10-ին չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: 

Այցի ընթացքում Պաշտպանը շրջել է որոշ խցերով, ծանոթացել ազատազրկված անձանց պահման պայմաններին, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել մի քանի դատապարտյալի հետ: Պաշտպանն ազատազրկված անձանց ներկայացրել է իրենց իրավունքները՝ շեշտադրելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը՝ պարզաբանելով, որ ցանկացած պահի նրանք կարող են անարգել կերպով դիմել իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին:

Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու մեխանիզմների բարելավման վրա՝ քննարկում ունենալով և՛ ազատազրկված անձանց, և՛ քրեակատարողական վարչության ղեկավարության հետ:
Այցի ընթացքում արձանագրվել են որոշ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը պատրաստվում է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և հանդես գալ համապատասխան առաջարկներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել