Արցախի ՄԻՊ–ը գերմանացի պատգամավորներին է ներկայացրել ադրբեջանի ԶՈՒ–երի կողմից իրականացված վայրագությունները |news.am|
15:44 - 29 մայիսի, 2019

Արցախի ՄԻՊ–ը գերմանացի պատգամավորներին է ներկայացրել ադրբեջանի ԶՈՒ–երի կողմից իրականացված վայրագությունները |news.am|

news.am: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր՝ մայիսի 29-ին, ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն և նրանց հետ Արցախ ժամանած ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Պաշտպանը շնորհավորել է հյուրերին մայիսի 26-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցության արձանագրած հաջողության համար:

Բեգլարյանը պատգամավորներին ներկայացրել է ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում առավել սերտ համագործակցություն կծավալվի իրենց միջև:

Հանդիպման ժամանակ հյուրերի խնդրանքով պաշտպանը անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից տևականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության դրսևորումներին ու հետևանքներին, ինչպես նաև արցախցիների մի շարք իրավունքների խախտման օրինակներին: Ա.Բեգլարյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունների և Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ ԱՀ Միպ հատուկ զեկույցները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել