Արցախի Հանրապետության ևս 27 քաղաքացու մոտ կորոնավիրուսի թեստավորման արդյունքները բացասական են
19:46 - 18 ապրիլի, 2020

Արցախի Հանրապետության ևս 27 քաղաքացու մոտ կորոնավիրուսի թեստավորման արդյունքները բացասական են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները: Այս քաղաքացիների մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Այս մասին տեղեկնում ենք Արցախի տեղեկատվական շտաբից

Տեղեկացնենք, որ թեստավորված քաղաքացիների մեծ մասը նախօրեին հանրապետական բժշկական կենտրոնում հաստատված դեպքի (բուժաշխատող) հետ շփման շրջանակից են՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ, որոնք տարբեր ախտանիշներով դիմել էին բուժհաստատություններ և թեստավորվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս 27 քաղաքացիներից բացի, օրվա ընթացքում թեստավորվել էին ևս 28 քաղաքացիներ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում ստացվել է 55 թեստավորման արդյունք: Բոլորի դեպքում էլ վարակը չի հաստատվել:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, որոնցից երկուսը բուժվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել