Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում է նաեւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու հարցը
18:09 - 07 ապրիլի, 2020

Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում է նաեւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու հարցը

Արցախի ԿԸՀ-ն նիստ է անցկացնում, որի ընթացքում հրապարակվելու են մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերջնական արդյունքները:

Նիստի օրակարգում 6 հարց է:

  1. Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների արդյունքների վերաբերյալ
  2. Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին
  3. Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին
  4. Արցախի Հանրապետության Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին
  5. Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների անունների հերթականությունը  քվեաթերթիկում վիճակահանությամբ որոշելու մասին
  6. Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը սահմանելու մասին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել