Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը
10:05 - 28 հունիսի, 2019

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և հասարակական կյանքում դրանց ներգրավմանն աջակցելու հնարավորություններին: Սոնա Այվազյանը ներկայացրել է այդ ուղղությամբ կազմակերպության գործունեությունը Հայաստանում:

Կողմերը քննարկել են Արցախի իշխանությունների և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի միջև համագործակցության հեռանկարները՝ առաջիկա նախագահական և խորհրդարանական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում:

Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանն ընդգծել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների մասնակցության կարևորությունը ընտրություններին՝ հանրապետությունում ընտրական գործընթացները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել