Համակարգի նպատակն է կանխել վիրուսի տարածումը։ Հիմնական  գործիքները, որ արվում են, հիվանդի հետ ունեցած շփումների պարզումն է։ Օգտագործվում են հիմնականում բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալները։ Մեզ տրամադրվում են միայն հիվանդի հետ շփում ունեցած անձանց տվյալները, դրանք հավաքագրվում են, մշակվում են, այդ կարճ ցուցակը համադրվում է նաև բժիշկների կողմից արված  հացրազրույցներով պարզված շրջանակի հետ, և այդ հավելման մասով իրականացվում է լրացուցիչ հարցազրույց։ Եթե անձը ֆիզիկակական շփում է ունեցել վարակակրի հետ, այդ անձը նույնպես մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում է։  Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։

Բադալյանը նշեց, որ ինքնամեկուսացված անձանց համար նախատեսված են մի քանի գործողություն՝  ինքնամեկուսացված քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրումն է և նաև  սննդի անհրաժեշտության վերաբերյալ տվյալների հավաքագրումը։ Բադալյանը ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում սնունդ է տրամադրվում ինքնամեկուսաման մեջ գտնվող անձի և/կամ իր ընտանիքին։ 

«Մենք պարբերաբար հաղորդագրություն ենք ուղարկում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց, որոնք այդ հաղորդագրության մեջ եղած հղումով անցնում են և պատասխանում առողջական վիճակի մասին հարցերին, ինքնալուսանկարվում, որպեսզի մենք հավաստիանանք, որ դա հենց ինքնամեկուսացված անձն է։ Հավաքագրվում է նաև տեղեկություն այդ անձանց գտնվելու մասին՝ հավաստիանում ենք, որ նրանք չեն լքել ինքնամեկուսացման վայրը։ Հաղորդագրությունները գնում են օրվա մեջ մի քանի անգամ՝ պատահական պարբերականությամբ»,- ասաց Բադալյանը։

Վերջինս հավելեց, որ վերահսկվում է ինքնամեկուսացված անձանց գտնվելու վայրը և եթե անձը լքում է մեկուսացման վայրը, ապա ավտոմատ համակարգը այդ հաղորդակրությունը փոխանցում է ՀՀ Ոստիկանություն։ Եթե դա տեխնիակական խնդիր չէ, ապա անձին ենթարկում են վարչական տույժի,եթե երևույթը կրկնվի, ապա քաղաքացիները կտեղափոխվեն մեկուսացման վայր։

«Կարճ հաղորդագրության միջոցով համաքագրվում է մեկուսացված անձի առողջության մասին ինֆորմացիան, այդ տվյալնեը փոխանցվում են պարետատանը կից մեկ այլ ստորաբաժանմանը, որոնք ԱՆ աշխատակիցներ են։ Այդ աշխատակիցները զանգահարում են այսպես ասած ՝ կարմիր գոտում հայտնված քաղաքացիներին և հարցազրույցի միջոցով պարզում արդյոք  տվյալներն իրական են, թե մարդը պատահաբար կամ ուղղակի  փորձել է ցույց տալ բոլոր ախտանիշները։ Եթե ի հայտ է գալիս, որ անձի մոտ իսկապես առկա են բոլոր ախտանիշները, ապա այդ տվյալները ուղրակվում է ԱՆ՝ թեստավորում իրականացնելու համար։ ԱՆ աշխատակիցների մոտ հավաքագրվում է նաև հավելվածի միջոցով թեստավորված անձանց՝ դրական արդյունք ունեցող անձանց տվյալները, որոնց նույնպես զանգահարում են»,- հայտնեց Բադալյանը։

Նա նաև  ասաց, որ հավելվածը, որը ստեղծվել է հայ ծրագրավորողների կողմից՝ COVID-19 Armenia-ն, ունեցել է շուրջ 40,000 ներբեռնում, որի շրջանակներում 240․000 անգամ(քաղաքացին կարող է մի քանի անգամ անցնել թեստը), թեստավորում է իրականացվել։ Մոտ 1500 մարդ հայտնվել է կարմիր գոտում՝ հարցազրույցի միջոցով առանձնացվել են 31 հոգի, թեստավորվել են արդեն 12-ը։ Նրանցից 8-ի մոտ եղել է բացասական արդյունք, իսկ չորսի մոտ դրական։

«Հեռախոսազանգերով մարդկանց տեղակայումն ու շփման շրջանակը պարզելու համակարգը սկսել է գործել երեկ և դրա միջոցով  դեռ ինքնամեկուսացվածներ չկան։ Հույս ունենք որ այսօր կունենանք ցանկ։  Ըստ օրենքի և կառավարության որոշման, հավաքագրված տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո՝ երեքշաբաթյա ժամկետում, համապատասխան կարգով։ Ոչնչնացման գործընթացին ներգրավված են լինելու նաև այն կառույցները, որոնք ներգրավված են եղել այ սհամակարգի գործածաման փուլում։ Կառավարությանը դիմելու է ԱԺ խմբակցություններին, որպեսզի նրանք նույնպես   ներկայացնենք համապատասխան ներկայացուցիչներ ոչնչացմանը մասնակցելու համար։ Այդ ոչնչացումը լինելու է նաև ֆիզիկական՝ այդ սերվերների ոչնչացմամբ»,- եզրափակեց Բադալյանը։