Արսեն Ջուլֆալակյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից պահանջվել և ուղարկվել են ՀՔԾ |tert.am|
06:00 - 08 մայիսի, 2019

Արսեն Ջուլֆալակյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից պահանջվել և ուղարկվել են ՀՔԾ |tert.am|

Քաղաքացու հաղորդումը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ, Դատախազությունը պահանջել է ոստիկանությունից և ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին լուրը  հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նա ասաց, որ քաղաքացու կողմից Ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ստացվել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ։ «Հաղորդման առթիվ Ոստիկանությունում քրեական դատավարության կարգով սկսել են նյութեր նախապատրաստվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով այդ նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել