Արսեն Թորոսյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկուն
06:00 - 11 հուլիսի, 2019

Արսեն Թորոսյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկուն

Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին` պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի հետ ճանաչողական այց է կատարել առողջապահության նախարարություն` քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Էլիավ Բելոցերկովսկին ներկայացրել է մի շարք հարցեր կապված երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ, որոնք կկարողանան իրականացնել առողջապահության ոլորտում` Իսրայելի փորձի փոխանակման միջոցով:

Կողմերը քննարկել են նաև երեխաների վերականգնման ոլորտում համագործակցության, Իսրայելում ուսուցման ֆինանսավորման աղբյուրների և զանգվածային արտակարգ իրավիճակների դեպքերի համար համատեղ ծրագրեր սկսելու վերաբերյալ հարցեր:

Նախարարը շեշտել է, որ ծրագրերի համատեղ իրագործումը մեծապես կնպաստի Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացմանը նշված ուղղություններով և կօգնի ստեղծել փոխշահավետ համագործակցային կապեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել