Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Իռլանդիայում ծանոթանում է այդ երկրի հակածխախոտային քաղաքականությանը |armenpress.am|
11:12 - 30 ապրիլի, 2019

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Իռլանդիայում ծանոթանում է այդ երկրի հակածխախոտային քաղաքականությանը |armenpress.am|

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում է Իռլանդիայում, որտեղ Հայաստանի Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչները տեղում ծանոթանում են փոխհամաձայնեցված և արդյունավետ հակածխախոտային քաղաքականությանը:

Իռլանդիան միջազգայնորեն ճանաչված է որպես ծխախոտի դեմ պայքարի գործում արդյունավետ միջոցառումներ իրականացնող երկիր: Ներկայում Իռլանդիայի իշխանությունների կողմից իրականացվող արդյունավետ հակածխախոտային քաղաքականության շնորհիվ երկրում ծխախոտի օգտագործման մակարդակը ամենացածրներից մեկն է աշխարհում:

Պատվիրակությունը եղել է Իռլանդիայում գործող Tobacco Free Research Institute-ում և ուսումնասիրել հանրային վայրերում ծխախոտի ծխից ազատվելու Իռլանդիայի փորձը: Նախատեսվում են մի շարք հանդիպումներ և այցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել