«Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում».Բաբկեն Թունյան
09:40 - 09 մարտի, 2019

«Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում».Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ֆեյսբուքյան իր էջում խոսելով Արսեն Թորոսյանի՝ հակածխախոտային նախաձեռնությունների մասին, նշում է․«Ինձ շատերը հարցնում են՝ ինչպե՞ս եմ վերաբերվում առողջապահության նախարար Arsen Torosyanի հակածխախոտային նախաձեռնություններին՝ հաշվի առնելով դրանց տնտեսական հետևանքները։

Ես հիմա կգրեմ էն, ինչ պատասխանում եմ. Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում, որպես առողջապահության նախարար, որպես պաշտոնյա, ում համար առաջնային է մարդկանց առողջությունը։ 

Մենք էլ պիտի մեր գործը իդեալական անենք՝ որպես տնտեսական բլոկի պատասխանատուներ, տնտեսական շահերը առաջ տանողներ։
Իհարկե, դա չի նշանակում, որ Արսեն Թորոսյանը տնտեսության մասին չի մտածում, կամ ես ու մեկ ուրիշը՝ առողջության մասին։ 

Բայց մեր ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ բախման արդյունքում պիտի գանք օպտիմալ լուծմանը, որը լավագույնս կհավասարակշռի տնտեսական ու առողջապահական շահերը։
Ընդհանրապես, նման դեբատները իշխանության ներսում միջև (ասենք, ֆիննախ և էկոնոմիկայի նախարարություն) անհրաժեշտ են, որովհետև առանց դրա համակարգը չի կարող առողջ աշխատել։
Ու ոչ մի դեպքում էդ դեբատը, որքան էլ թեժ լինի, չպիտի վերածվի անձնական թշնամանքի կամ հակամարտության»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել