Արսեն Թորոսյանը Հայաստանի 5-րդ Միջազգային բժշկական համագումարին անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգին
07:01 - 04 հուլիսի, 2019

Արսեն Թորոսյանը Հայաստանի 5-րդ Միջազգային բժշկական համագումարին անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ելույթս Հայաստանի 5-րդ Միջազգային բժշկական համագումարին, որի կարգախոսն է` «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»:

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում շրջադարձային փոփոխություններ են եղել, որն իր դրական և շոշափելի ազդեցությունն է թողել թե ընդհանուր երկրի և թե մասնավորապես առողջապահության համակարգի զարգացման գործում:

Վստահ եմ, որ մեզ կհաջողվի այսքան հզոր ներուժը նպատակաուղղել Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգի ներդաշնակ և բազմակողմանի զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել