Արդարադատություն հայկական ձևով |hetq.am|
07:28 - 17 մայիսի, 2019

Արդարադատություն հայկական ձևով |hetq.am|

hetq.am: Հայաստանյան հանրությունը 2018թ. հուլիսից պերմանենտ լարվածության մեջ է, հիմնականում կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկման և դատավարության հետ։ Այս հոդվածում ինքս ձեռնպահ կմնամ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին իրավական, առավել ևս քաղաքական գնահատական տալուց, այլ միայն կփորձեմ դիտարկել սույն քրեական գործի նկատմամբ հակադիր կողմերի դիրքորոշումները, հակասություններն ու անհետևողականությունը։

Այսպես, ինչ փաստարկներ են բերում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները և հակառակորդները։

1. Ռոբերտ Քոչարյանը Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է, Արցախի ազատամարտի առանցքային մասնակից, ուստի անընդունելի է նրա նկատմամբ քրեական գործ հարուցելն, առավել ևս ազատազրկելը։ Եվ ընդհանրապես պետության, թեկուզ նախկին ղեկավարներին ազատազրկելն ընդունված չէ։ Օրինակներ են բերվում, հիմնականում ԱՊՀ երկրների տարբեր ղեկավարների ճակատագրերից․ Մութալիբով, Էլչիբեյ, Գամսախուրդիա,Սահակաշվիլի, Ակաև, Բակիև, Յանուկովիչ։ Իսկապես, նրանցից ոչ-ոք դատարանի առջև չի կանգնել, հիմնականում, մեղմ ասած հեռացել են, կամ նրանց փախցրել են: Սակայն, արդյոք միայն ԱՊՀ երկրների՞ն է բնորոշ նախկին ղեկավարներին չդատապարտելու պրակտիկան։ Ի վերջո չդատվեցին նաև կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ մեղադրվող ժողովրդավարական երկրների շատ ղեկավարներ նույնպես․ Նիքսոն, Քլինթոն, Շիրակ, Սարկոզի, և միայն Բեռլուսկոնին ենթարկվեց ձևական դատապարտման, սակայն որն էլ այժմ վերադարձել է ակտիվ քաղաքականություն։

Այսինքն՝ նախկին ղեկավարներին դատապարտելու հարցը ոչ միայն իրավական հարթության մեջ է, նաև իրավական երկրներում, այլ նաև քաղաքական ավանդույթների։ Այսինքն՝ իրավական համարվող շատ քաղաքակիրթ երկրներում, երբեմն, բացառիկ դեպքերում քաղաքականությունը, գուցե՝ պետական շահը գերադասվում է արդարադատությունից։ Հավանաբար այս հարցում նշանակություն ունի նաև այսպես կոչված «քաղաքական ակումբների»՝ Եվրոպայի Խորհուրդ, ԵՎրոպական Միություն, ՆԱՏՕ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, չգրված ավանդույթները, չդատապարտել «ակումբի» թեկուզ նախկին անդամներին, չէ՞ որ նրանք ունեցել են փոխադարձ պաշտոնական, աշխատանքային, տարբեր համաժողովներում հանդիպումներ, ստորագրել համագործակցության պայմանագրեր, ստեղծվել են ինչպես գործընկերային, այնպես էլ երբեմն ջերմ, ընկերական հարաբերություններ։ Եւ հանկարծ պարզվում է․․․ իրենց երեկվա գործընկերը, որին ցուցաբերվել է պաշտոնական ջերմ ընդունելություն, հանցագործ է։ Եւ ի՞նչ երաշխիք, որ նույն պետության նոր ղեկավարը նույնպես ապագայում չի դատապարտվելու։ Ուստի, ինչպե՞ս նրան այսօր ընդունել և վերաբերվել։

Ռոբերտ Քոչարյանի հակառակորդ քաղաքական-հասարակական գործիչների հիմնական փաստարկներն են՝ Քոչարյանը հանցագործ է և պետք է դատվի, անկախ նրանից, թե ինչ պետական բարձր պաշտոններ է զբաղեցրել և ինչ ավանդ է ունեցել արցախյան ազատամարտում։ Չէ՞ որ դատապարտվել է նաև Արցախի ազատամարտի այլ առանցքային գործիչներից Սամվել Բաբայանը նույնպես։ Եվ որպես օրինակ են բերում բազմաթիվ այլ երկրների օրինակներ․ Հարավային Կորեա, Իսրայել, Բրազիլիա, Պերու, Եգիպտոս և այլն։ Փաստարկներից է նաև առաջին հայացքից համոզիչ թվացող դրույթը․ որ հաջորդ ղեկավարների համար դաս լինի։ Սակայն նույն Բրազիլիայում, Եգիպտոսում որևէ ղեկավարի դատապարտումը դաս չեղավ հաջորդների համար, նրանցից ոմանք նույնպես դատապարտվեցին։ Էլի ավանդույթի հարց է։

Ըստ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասով։ Կողմնակիցներ․

2. Ռոբերտ Քոչարյանը 2008 թ․ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար մեղավոր չէ, այն հրահրել է ընդդիմությունը։ Նա կատարել է իր սահմանադրական լիազորությունները և զերծ է պահել երկիրը քաղաքացիական պատերազմից։
Հակառակորդներ․

Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է։ Նա մեղսագործ է ինչպես 1998թ, ընտրությունների կեղծիքների, 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի, «Պոպլավոկում» Պողոս Պողոսյանի սպանության և ամենակարևորը՝ 2008թ․ մարտի 1-ին «խաղաղ» ցուցարարներին գնդակահարելու հրաման տալու, ապօրինի հարստանալու համար։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ հակառակորդները սույն գործի շրջանակներից դուրս չգային։ Ինչևէ․․․

Այս բոլոր մեղադրանքներ հնչեցնողների մեծամասնությունը 1998թ․ ոչ միայն աջակցել են «Տրիումվիրատին» (Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան), պալատական հեղաշրջում իրականացնելուն, այլև ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել 1998թ․ արտահերթ նախագահական ընտրություններին ՝ աջակցելով նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին, լինելով նրա ընտրական շտաբի անդամներ, քարոզիչներ՝ աչք փակելով, կամ «արդարացնելով» ընտրակեղծիքները։ Հետո ելնելով ստեղծված քաղաքական իրավիճակից կամ չստանալով ակնկալվող պաշտոնը՝ հանկարծ «հիշում են» ընտրակեղծիքները և դառնում հակաքոչարյանական, իհարկե, «մոռանալով» նաև մինչ այդ 95-96թթ․ ընտրակեղծիքների մասին։ Նույնը վերաբերում է 1999թ․ հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական զարգացումներին։ Չունենալով որևէ փաստ Ռոբերտ Քոչարյանի մեղսակցության վերաբերյալ, ելնելով զուտ սեփական քաղաքական շահերից, դատավորի կեցվածք ընդունելով Քոչարյանին «դատապարտեցին» հոկտեմբերի 27-ի համար։ Հիշու՞մ եք , թե ինչպես Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող գործիչները պաշտոն ստանալուց հետո, դարձան «պետականամետ», իսկ չստացողները․․․

Ինչ վերաբերում է «Պոպլավոկի» դեպքին, այն որևէ արդարացում չունի։ Բայց․․․

Շարունակությունը կարդացեք Hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել