factor.am: ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը իր սանիկին` Արթուր Նահապետյանին, հուլիսի 4-ին նշանակել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Արթուր Նահապետյանը:

Նա ասաց, որ առաջիկայում այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու: ՊՎԾ-ի մեր աղբյուրներն էլ պնդում են, որ վեց ամիս անց հենց Արգիշտի Քյարամյանի սանիկն է նշանակվելու պետի տեղակալ։ Հարցին, թե ինչպես եղավ, որ նշանակվեց ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար, Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Դիմում եմ ներկայացրել ու համապատասխան ընթացակարգերից հետո նշանակվել եմ»:

Արթուր Նահապետյանը 29 տարեկան է: Նախկինում, ըստ իր ֆեյսբուքյան էջի տվյալների, 2014-2015 թվականներին, եղել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, իսկ ահա 2015 թվականին նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ: Արթուր Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչը հանդիսացավ պատճառ, որ հրաժարվի նման պաշտոնից և տեղափոխվի ՊՎԾ՝ ընդամենը վարչության պետի տեղակալի պաշտոնակատարի կարգավիճակով: «Երևան տեղափոխվելու անհրաժեշտությունը»,- պատասխանեց երիտասարդ պաշտոնյան:

 

Ավելին՝ factor.am-ում