Արգելվել է Վրաստանից Ռուսաստան ավիափոխադրումների իրականացումը
19:28 - 21 հունիսի, 2019

Արգելվել է Վրաստանից Ռուսաստան ավիափոխադրումների իրականացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրաման է ստորագրել, որով հուլիսի 8-ից արգելվում է ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։

Կառավարությանը նաև հանձնարարվել է ապահովել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք։

Պուտինը նաև հորդորել է տուրիստական գործակալություններին թռիչքների վրա դրված արգելքի ողջ ժամանակահատվածում զերծ մնալ դեպի Վրաստան տուրիստական փաթեթների վաճառքից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել