Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության և ԲԿ-ի մերժվել է |azatutyun.am|
17:50 - 06 մայիսի, 2020

Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության և ԲԿ-ի մերժվել է |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության և ընդդեմ ԲԿ-ի` իրեն աշխատանքից ազատելու հարցով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական պաշտոնական կայքէջից:

Մինասյանը պահանջում էր անհիմն ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքում։

Ըստ դատական ակտի` ԲԿ-ի և Արա Մինասյանի միջև կնքված պայմանագրով սահմանվել է, որ ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ, առանց պայմանագրով նախատեսված հիմքերի, իրավասու մարմնի որոշմամբ լուծելու պայմանագիրը, որի մասին Մինասյանը տեղյակ է եղել, և քննարկվող իրավիճակը ամբողջությամբ կարգավորվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, այսինքն՝ ընկերության ժողովին ուղղակի իրավունք է վերապահված ցանկացած ժամանակ լուծել տնօրենի հետ կնքված պայմանագրերը, հետևաբար` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ժողովը լուծել է տնօրենի հետ կնքված պայմանագիրը` իրացնելով իրեն վերապահված իրավունքը:

2018 թվականի հուլիսին Արա Մինասյանն ազատվել էր աշխատանքից: Նա դատի էր տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Մինասյանի փաստաբանը դատարանում պնդել է, որ նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Մինասյանի հասցեին զրպարտիչ հայտարարություններ է արել:

Արա Մինասյանը նաև մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Նա հետախուզման մեջ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել