Արարատի մարզպետի շուրջ սկանդալային իրավիճակները հաճախ մտացածին են. Սուրեն Պապիկյան |aysor.am|
11:47 - 04 մայիսի, 2019

Արարատի մարզպետի շուրջ սկանդալային իրավիճակները հաճախ մտացածին են. Սուրեն Պապիկյան |aysor.am|

aysor.am: Այսօր Արարատի մարզում լրագրողները Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հաճախ հայտնվում է սկանդալային իրավիճակներում իր բարեկամներին պաշտոնների նշանակելու հետ կապված.

«Արարատի մարզպետի շուրջ ձեր նշած խնդիրները հաճախ մտացածին են։ Չեմ կարող ասել՝ ով է ուղորդում»,- ասաց Սուրեն Պապիկյանն՝ ավելացնելով.

«Մամուլը խոսում էր նրա մասին, որ Արարատի մարզպետն իր մորաքրոջ հարսին դարձրել էր տնօրեն, փոխտնօրեն...չէր եղել նման բան, ճի՞շտ է։ Ես հիմա որևէ մեկին պաշպանելու խնդիր չունեմ»։

Դիտարկմանը, որ, փաստորեն, գործում են նշանակումներ կատարելու նախկին մեթոդները, նախարարն արձագանքեց.

«Ես հին, նախկին մեթոդների հետ չեմ ուզում համեմատել այսօրվա իրողութունները, բայց մի բան իմ համար հստակ է, ես՝ անձամբ իմ նշանակումներում, առաջնորդվում եմ մարդու որակներով։ Ես ինքս բարեկամական սկզբունքով նշանակումներ չեմ անում և վստահ եմ, որ մեր գործընկեր պաշտոնյաներն էլ չեն առաջնորդվում դրանով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել