Արարատի մարզպետը գործարար համաժողովների անցկացումը տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոց է համարում
07:46 - 04 մայիսի, 2019

Արարատի մարզպետը գործարար համաժողովների անցկացումը տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոց է համարում

«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, որի համար լուրջ նախադրյալ է տնտեսության տարբեր ճյուղերում առկա հսկայական ներուժը: Արտաշատում համաժողովին իր բացման խոսքում նման համոզվածություն հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Գործարար համաժողովների անցկացումը տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է: Այն հնարավորություն է ընձեռում գործարարներին ծանոթանալ մարզերի տնտեսությանը, տնտեսվարման պայմաններին, ներդրումային հնարավորություններին` գործարար կապեր հաստատելով տարբեր ոլորտներում: Նմանատիպ հարթակների ստեղծումը կնպաստի ՀՀ-ում մեր կողմից որդեգրված տնտեսական հեղափոխության իրականացման գործընթացին: Համոզված եմ, որ այս համաժողովը կնպաստի Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, որի համար լուրջ նախադրյալ է մարզում առկա հսկայական ներուժը: Այսպիսի նախաձեռնությունները հարթակ են հանդիսանում գործարարների և ներդրողների միջև արդյունավետ համագործակցության համար»,- ասաց նա։

Մարզպետը նշեց, որ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և առանցքային ոլորտներից են: Սակայն մարզն ունի մեծ ներուժ զբոսաշրջության և տնտեսության այլ ուղղություններում: Աղքատության նվազեցման, կենսամակարդակի բարձրացման համար նա անհրաժեշտ համարեց հողային ռեսուրսներն օգտագործել նպատակային, ենթակառուցվածքների ձևավորման ու կատարելագործման միջոցով ավելացնել բուսաբուծական և անասնաբուծական մթերքների ծավալները, բարձրացնել արտադրության արդյունավետութունը, ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնումը:

Մարզպետը նաև կարևորեց հակակարկտային ցանցերի ներդրման և գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղգործիքների արդիականացման և քանակի ավելացման շնորհիվ լուծել իրացման խնդիրները, մեծացնել արտահանման ծավալները, կրճատել ոռոգման համակարգում էներգետիկ ծախսերը, համայնքներում հնարավորինս իրացնել ոռոգման ջրի արդյունավետ կառավարումը, մեծացնել կենդանիների մթերատվության ծավալները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել