ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում եւ Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած հերթական ստուգայցի արդյունքում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են 14 կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։

Ինչպես հայտնում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից, ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։

Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության, իսկ ստուգայցերը շարունակվում են։