Արարատի մարզի խոշոր քաղաքների բուժծառայությունները համալրվել են շտապօգնության նոր մեքենաներով
06:55 - 21 օգոստոսի, 2019

Արարատի մարզի խոշոր քաղաքների բուժծառայությունները համալրվել են շտապօգնության նոր մեքենաներով

Արտաշատի, Մասիսի, Վեդու, Արարատի բժշկական կենտրոնները համալրվել են շտապօգնության նոր մեքենաներով: Այս մասին տեղեկացրին Արարատի մարզպետարանից:

«Այսպիսով՝ Մասիսի, Վեդու և Արարատի ԲԿ-ները ազգաբնակչության բուժսպասարկումը կիրականացնեն 2 բրիգադով, Արտաշատինը՝ 3 բրիգադով, 24-ժամյա ռեժիմով: Սա հնարավորություն կտա շտապ օգնության կանչերին ավելի օպերատիվ արձագանքել»,- նշված է հաղորդագրության մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել