Արայիկ Հարությունյանն իր օրակարգն ընդունող ուժերի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց

 |armenpress.am|
18:53 - 01 ապրիլի, 2020

Արայիկ Հարությունյանն իր օրակարգն ընդունող ուժերի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով երկրորդ փուլ անցած թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր օրակարգն ընդունող բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ Այս մասին Հարությունյանն ասաց ապրիլի 1–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Արցախում ես հակառակորդ, թշնամի չունեմ: Բոլորի հետ էլ անցած ճանապարհ ունեմ: Մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի համար, պետք է բոլորս լինենք միակամ և կառավարենք ճիշտ ձևով: Մենք ունենք շատ կարևոր խնդիր՝ պարենային, էներգետիկ և ռազմական ոլորտներում, և չպետք է խմբավորումների բաժանվենք։ Առաջիկայում ունենալու ենք տնտեսական աղետ, և պետք է ճիշտ գործենք ու լինենք միասնական»,- ասաց Հարությունյանը:

Խոսելով ընտրությունների երկրորդ փուլի մասին՝ նախագահի թեկնածուն նշեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժը պատրաստ էր դրան, և այդ համատեքստում էական է հայրենակիցների սկզբունքայնությունը:

«Ընտրությունների արդյունքներից հետո որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ չեմ հանդիպել և քննարկումներ չեմ ունեցել: Իսկ ով կասկածում է մեր հայրենակիցների սկզբունքայնության վրա, չարաչար սխալվում է: Ափսոսում եմ, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը»,- նշեց Արայիկ Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել