Արայիկ Հարությունյանը դեմ է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելու մասին նախագծին  |shantnews.am|
17:28 - 12 փետրվարի, 2020

Արայիկ Հարությունյանը դեմ է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելու մասին նախագծին |shantnews.am|

shantnews.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դեմ է այն նախագծին, որ խորհրդարան են ներկայացրել ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները։ Նա ասաց, որ դժվար կլինի համոզել, որ դեմ քվեարկեն, բայց կփորձի։

Խոսքը վերաբերում է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ ուսումնարաններում, գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելուն։ Նախագծի հեղինակները պնդում են, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ դիմողները շատ են։

Բայց Հարությունյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այդ մասնագետների անհրաժեշտությունը չկա։ Նախարարը բացատրեց, որ, օրինակ, առողջապահության նախարարությունը պնդում է, որ բուժքույրերի համար ընդհանրապես տեղեր չլինեն, որովհետև շուկան գերհագեցած է։ Փոխարենը, ըստ Հարությունյանի, հիմա հազարավոր տեղեր են ավելացվում ՏՏ մասնագետների պատրաստման համար։

Նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, ինչին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց, թե նա դժվար դրության մեջ է դնում պատգամավորներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել