Արագածավանցիները ողջ գիշեր ճանապարհը փակ են պահել. մինչեւ հիմա էլ փակ է. նրանց են միացել այլ գյուղեր |news.am|
06:14 - 30 մայիսի, 2019

Արագածավանցիները ողջ գիշեր ճանապարհը փակ են պահել. մինչեւ հիմա էլ փակ է. նրանց են միացել այլ գյուղեր |news.am|

news.am։ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները, որոնք մայիսի 29-ի կեսօրից փակել էին Երեւան-Գյումրի միջպետական ավտոճանապարհը եւ Երեւան-Գյումրի երկաթգիծը, այս պահի դրությամբ դեռ չեն բացել: Նրանք գիշերը եւս այնտեղ են եղել: Գյուղացիները դժգոհում են ոռոգման ջրի սակագնից: Այս մասին  հայտնեցին համայնքի բնակիչները:

Արագածավանցիները մեկ ամիս է՝ դժգոհում են նրանից, որ ՋՕՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի, ինչի արդյունքում 1 հա հողատարածքը ոռոգելու համար ջրի սակագինը ահռելի չափով կբարձրանա։

«Երեկ առավոտից մինչեւ հիմա փակ է ճանապարհը: Ինչքան պետք է՝ կփակենք, մինչեւ արձագանք լինի:Այսքան մեծ անտարբերություն չէինք կարող սպասել. Ֆուռեր են կանգնած, մարդիկ, սպասում են, բայց մինչեւ այս պահը որեւէ արձագանք չկա: Մենք մինչեւ վերջ ենք գնալու»,- ասաց գյուղացիներից մեկը: Ակցիայի մասնակիները սպառնում են, որ եթե պատկան մարմիններից իրենց խնդրին լուծում չտրվի, քարեռրով կփակեն Թալինի տարածաշրջանի կենտրոնական ջրագիծը:

Ակցիային են միացել նաեւ հարեւան Քարակերտ եւ Արտենի գյուղերի բնակիչները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել