Արագածավանի հողoգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհն ու Երևան-Գյումրի երկաթգիծը |armenpress.am|
12:18 - 29 մայիսի, 2019

Արագածավանի հողoգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհն ու Երևան-Գյումրի երկաթգիծը |armenpress.am|

armenpress.am։ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի հողoգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհը և Երևան-Գյումրի երկաթգիծը: Այս մասին ասաց ակցիայի մասնակից Նարեկ Հովհաննիսյանը:

«ՋՕՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի: 10 տարի առաջ ոռոգման ջրի գումարը հեկտարի համար եղել է 10 հազար դրամ, դրանից հետո` 15 հազար, 20 հազար դրամ, դրանից հետո եղել է 25 հազար դրամ, հիմա լիտրով են սարքել ու բարձրացել է գինը 40-60 հազար դրամի»,- ասաց Հովհաննիսյանը:

Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք հանդիպում են պահանջում պատկան մարմինների հետ, և մինչև իրենց խնդիրը չլուծվի, չեն պատրաստվում բացել ճանապարհները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել