Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԳԴՀ դեսպանին
06:55 - 25 հոկտեմբերի, 2019

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԳԴՀ դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:

Մասնավորապես՝ ընդգծվել է էներգետիկ, բնապահպանության, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության ոլորտներում իրականացվող ծրագրերի կարևորությունը: Քննարվել է նաև Վերականգնման վարկերի բանկի (KfW) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գործունեությունը Հայաստանում:

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել