Ավիաշուկա կարող է մտնել հայկական ավիաընկերություն. Տաթևիկ Ռևազյան |civilnet.am|
09:01 - 03 դեկտեմբերի, 2019

Ավիաշուկա կարող է մտնել հայկական ավիաընկերություն. Տաթևիկ Ռևազյան |civilnet.am|

civilnet.am։ Շուտով կարող է ավիաշուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն: Այս մասին դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ ներկայացնելով «ՀՀ պետական տուրքի մասին» օրեքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրիանգիծը:

Ռևազյանի խոսքով, ավիաշուկայի զարգացման նպատակով բանակցությունները շարունակվում են արտասահմանյան ավիաընկերությունների հետ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն Ազգային ժողով էր եկել «լավ լուրով».

«Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն: Արդեն իսկ հայտը ներկայացված է: Տեղական փոխադրողի հայտ ներկայացրած ընկերության հետ քննարկվել է այս օրենսդրական նախաձեռնությունը, և իրենք ողջունում են շուկայում մրցակցության խթանմանն ուղղված մեր քայլերը, քանի որ այն ստիպելու է իրենց ավելի լավ աշխատել»,- ասաց նա՝ հավելելով, որ նպատակ ունեն առաջկայում հանել նաև օդի տուրքը բոլոր ավիաընկերությունների համար:

«Մեզ ժամանակ է պետք, որ ապացուցենք՝ օդի տուրքը հանելով մենք իրոք խթանում ենք նոր ուղղություններ և իսկապես շուկան զարգանում է: Այս պարագայում մեր պետական բյուջեն չի վնասվում, բայց միաժամանակ հնարավորություն ենք ունենում ապացուցել, որ սա աշխատող տարբերակ է»,- ասաց Ռևազյանը:

2018-ին «օդի տուրքից» պետբյուջեն ստացել է 12 մլրդ դրամ:

Ռևազայանն օրենսդիրներին առաջարկում է «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր կետով. «Գաղափարն այն է, որ մենք խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Մեր նպատակն է, որ նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերությունները, որոնք պետությունից ստացել են արտոնություն, սեզոնայնությունից ելնելով՝ ժամանակավորապես չփակեն այդ ուղղությունները»:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերություններից պահանջում է արտնություն ստանալիս իրականացնել իրենց չվերթները ողջ տարվա ընթացքում:

«Եթե ավիաընկերույթունը ցանկանում է մուտք գործել ավիաշուկա այն ժամանակ, երբ իր համար առավել արդյունավետ է, և փակել այդ ուղղության սպասարկումը ձմեռվա ընթացքում, ապա ինքն արտոնություն չի ստանա»,- պարազաբանեց Ռևազյանը:

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել