Ավելի քան 470 աշխատող մայրեր պետության աջակցությամբ դայակներ են վարձել
09:11 - 25 մարտի, 2019

Ավելի քան 470 աշխատող մայրեր պետության աջակցությամբ դայակներ են վարձել

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ասաց:

«Դայակ՝ պետության կողմից» ծրագրի շահառուների քանակը նախատեսված 200 անձից ավելացել է` դառնալով 475: Ծրագրի նկատմամբ պահանջարկը մեծ է:

Նախորդ տարի նախատեսվել էր երեխայի խնամքի արձակուրդում գտնվող 200 մայրերի, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի, տրամադրել դայակի աշխատավարձի փոխհատուցում: Սակայն, քանի որ պահանջարկը մեծ էր, այն իրականացվել է 475 դայակի համար: Ավելացումներ են եղել: Այս իմաստով կարծում ենք, որ սա իսկապես կարևոր ծրագիր է։ Առաջիկայում ժողովրդագրության իրավիճակի բարելավմանն ուղղված ռազմավարության շրջանակում պետք է մշակեն և ներկայացնեն մայրերի, կանանց և ծնողների աջակցման ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե աշխատանքի վերադառնալու հնարավորություններին, թե այլ սոցիալական երաշխիքների ստեղծմանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել