Ասանժը ենթարկվել է հոգեբանական կտտանքների. ՄԱԿ ներկայացուցիչ |news.am|
11:38 - 31 մայիսի, 2019

Ասանժը ենթարկվել է հոգեբանական կտտանքների. ՄԱԿ ներկայացուցիչ |news.am|

news.am: Ախտանշանները, որոնք առկա են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մոտ, վկայում են այն մասին, որ նա մի քանի տարի ենթարկվել է հոգեբանական կտտանքների Մեծ Բրիտանիայում։ Նման կարծիք է հայտնել ՄԱԿ կտտանքների գծով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը The Times թերթին տված մեկնաբանությունում։

«Ասանժն ունի բոլոր ախտանշանները, որոնք բնորոշ են հոգեբանական կտտանքների երկարատեւ ազդեցությանը, ներառյալ խիստ ուժեղ սթրեսը, քրոնիկական տագնապայնությունը եւ խոր հոգեբանական տրավման։ Բոլոր ապացույցներն ակներեւ են։ Ասանժը մի քանի տարի ենթարկվել է ավելի դաժան, անմարդկային, մարդկային արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի եւ պատիժների, որոնց համատեղ ազդեցությունը կարելի է բնութագրել միայն որպես հոգեբանական կտտանք»,- թերթը մեջբերում է փորձագետի խոսքերը, որը WikiLeaks-ի հիմնադրի հետ հանդիպել է Բելմարշ բանտում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մելցերը Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին եւ Շվեդիային մեղադրել է այն բանում, որ նրանք միասին կազմակերպել են «չդադարող եւ ոչնչով չսահմանափակվող արշավ Ասանժի դեմ»։
Հինգշաբթի WikiLeaks-ը տեղեկացրել է, որ Ասանժը տեղափոխվել է բանտի հիվանդանոցային բաժանմունք առողջական վիճակի վատթարանալու պատճառով։

Բժիշկները ախտորոշել էին միջին ծանրության ընկճախտ, շնչուղիների վարակներ եւ խնդիրներ ատամների հետ կապված, որոնք Էկվադորի դեսպանությունում երկար ժամանակ գտնվելու հետեւանքն են։ Նա այնտեղ ապաստան էր խնդրել 2012 թվականից։
Մայիսի 1-ին Լոնդոնի Սաութուարք շրջանի Թագավորական դատարանի որոշմամբ Ասանժը դատապարտվել է 50 շաբաթվա կալանքի գրավի դիմաց ազատվելու պայմանները խախտելու համար։ Դատավոր Դեբորա Թեյլորն ընդգծել է, որ ուշադրություն է դարձրել մեղմացուցիչ հանգամանքներին, բայց ընդգծել է, որ «ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել եւ անտեսել դատարանի կարգադրությունները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել