Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյբուքյան էջով տեղեկացրել է, որ պարետատան՝ մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման մասին որոշումը վերաբերում է միայն առևտրի կենտրոններին։
«Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին):
Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը»,- ասել է նա։
comment.count (0)