Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կարող է ներդրվել 2021 թվականից |lragir.am|
15:15 - 19 հունիսի, 2019

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կարող է ներդրվել 2021 թվականից |lragir.am|

lragir.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կարող է ներդրվել 2021 թվականից: Պատասխանելով պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հարցին՝ Թորոսյանը նշեց, որ հայեցակարգը գրեթե պատրաստ է, կներկայացվի կառավարություն հաստատման, որից հետո կուղարկվի Ազգային ժողովի օրենսդրական կարգավորումների համար:

Թորոսյանի խոսքով, նախատեսվում է սկզբնական փուլում ապահովագրական համակարգում ներառել 1.9 միլիոն մարդու՝ բնակչության 65-70%-ին, ապա աստիճանաբար ընդլայնել համակարգում ընդգրկելով նոր խմբերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել