Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը
15:44 - 07 ապրիլի, 2020

Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը

ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր «Հետք»-ը հոդված է հրապարակել՝ ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել» վերնագրով։

Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը։

Աշխատանքներն ավարտվել են և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ բացասական տարբերությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել