Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական համակարգի գործունեությունը կդադարեցվի, դասեր չեն լինի․ Նիկոլ Փաշինյան
12:51 - 13 մարտի, 2020

Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական համակարգի գործունեությունը կդադարեցվի, դասեր չեն լինի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինայնն այսօր կառավարության նիստի ավարտից հետո ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարռձել է կորոնավիրուսի խանխարգելմանն ուղղված աշխատաքներին։

«Մեր քննարկման եզրակացությունն այն էր, որ կանխարգելիչ միջոցներից որևէ մեկը այս դեպքը չէր կանխարգելելու։  Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու լավագույն միջոցը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Ոչ մի ողերգություն չկա, եթե հանդիպելիս իրար չբարևենք, էլ չեմ ասում համբուրվելով չբարևենք։ Սրանք միջոցներ են որոնք վարչական որոշմամբ չենք կարող կարգավորել։ Դիմակների վերաբերյալ՝ դրանց գները անդրամաբանական ռեկորդներ են սահմանում։ Առողջապահության նախարարը և այլ մասնագետներ ասացին,  որ փողոցում ուղղակի քայլող մարդը դիմակ կրելու անհրաժեշտություն չունի, միայն ունեն այդ անհրաժեշտությունը ունեն միայն այն մարդիկ ունեն, ովքեր ունեն ախտանիշներ և նրանք, ովքեր  շփվում են այդ մարդկանց հետ»,-ասաց վարչապետը։

Փաշինանը նշեց , որ  այսօր կհետազոտվեն դեռևս մարտի մեկին մեկուսացված քաղաքացիները  և ամենայն հավանականությամբ նրանց մոտ կլինի բացասական եզրակացություն, նրանք կկարողանան վերադառնալ տուն։

«Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատաությունները աշխատանքը կդադարեցվի՝ դասեր չի լինի։  Ամսի 18-ին մենք կրկին կքննարկեն այս հարցը և անհրաժեշտության դեպքում այս ժամկետը կերկարաձգենք։ Կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց  և մասնակցելուց, մանավանդ այն հայրենակիցների, ովքեր ունեն որոշակի ախտանիշներ»,- տեղեկացրեց Փաշինյանը։

Ուղիղ եթերում վարչապետը անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսությանը, նա նշեց, որ այս իրավիճակը ոչ միայն կվնասի Հայստանի տնտեսությանը այլև կարող են այդ վերադասավորումները նոր հանրավորություններ բացել Հայաստանի տնտեսության վրա։

« Այս պահի դրությամբ նոր հաստատաված դեպքեր չունենք։ Կրկին կոչ ենք անում անհատական բարձր գիտակվցության և բարձր պատասխանատվության։ Մեր  ամենամեծ խնդիրն այն է, որ պարզենք Էջմիածնում տեղի ունեցած նշանադրության մասնակիցների և ախտահարված մարդկանց հետ շփում ունեցած անձանց ողջ շրջանակը։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են այդ միջոցառանը կամ շփում են ուենցել այդ մարդկանց հետ, ապա առաջին հերթին կոչ եմ անում ինքնամեկուսացվել և այդ մասին զգուշացնել համապատասխան մարմիններին։ Այս իրավիճակին մենք պետք է վերաբերենք հանդարդ»,- եզրափակեց Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել