Առճակատում «Յուքոմ»-ում. ավելի քան 500 աշխատակից կարող է գործազուրկ դառնալ, իսկ Խաչատրյանների բաժնեմասի վրա կալանք է դրվել |hetq.am|
12:24 - 10 ապրիլի, 2020

Առճակատում «Յուքոմ»-ում. ավելի քան 500 աշխատակից կարող է գործազուրկ դառնալ, իսկ Խաչատրյանների բաժնեմասի վրա կալանք է դրվել |hetq.am|

hetq.am: «Յուքոմ»-ի ավելի քան 500 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել, որովհետև բաժնետերերի միջև առաջացած տարաձայնության պատճառով աշխատանքից ազատման դիմում է գրել նաև տեխնիկական անձնակազմը` տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ:

Այս մասին ասաց աշխատանքից ազատման դիմում գրողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, որովհետև ինքը միակը չէ, և աշխատանքից ազատվողների թիվը գնալով մեծանում է, քանի որ աշխատակիցները վրդովված են տնօրինության` ղեկավար կազմի փոփոխության լուրերից և պատրաստ են նույնպես դիմումներ գրել:

Թե ինչ առճակատում է, դեռևս չեն հայտնում, սակայն մամուլում շրջանառվում է «Վեոն Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի` «Յուքոմ»-ի ղեկավարությունը ստանձնելու լուրը:

Պետական ռեգիստրի տվյալներում երևում է, որ Խաչատրյանների բաժնեմասերի վրա կալանք է դրվել 2020 թվականի մարտի 27-ին: Մասնավորապես, արգելանք է դրվել Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների բաժնեմասերի վրա:

 

Արդյոք այս փաստը կապ ունի ստեղծված իրավիճակի հետ, թե ոչ, պարզել չհաջողվեց:

«Յուքոմ»-ի մարքեթինգի բաժնից հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չեն կարող տալ, գուցե քիչ ուշ ղեկավարությունն արդեն ասելիք ունենա:

Հիշեցնենք, որ մինչ «Յուքոմ»-«Վեոն Արմենիա» գործարքի բանակցություններն էին ընթանում, վերաձևակերպումներ և բաժնետերերի փոփոխություններ էին տեղի ունեցել «Յուքոմ»-ում։

Նախ՝ «Յուքոմ» ՍՊԸ-ն, որը «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության և ապրանքանիշի սեփականատերն էր, այլևս չի գործում։

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներով` հունվարի 15-ին ՍՊԸ-ն գործունեությունը դադարեցրել է։ Նույն օրը «Յուքոմ»-ը վերագրանցվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն՝ նույն 24 մլն դրամին հասնող կանոնադրական կապիտալով։ Տնօրենը նույնն է մնացել՝ Հայկ Եսայանը։

Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումից երևում է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հարազատներն ընկերության ամենամեծ բաժնետերերն են։

Մասնավորապես` Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն ունեն 11,9-ական տոկոս բաժնեմաս, վերջիններիս հորեղբոր որդին՝ Արամ Խաչատրյանը, տնօրինում է 24,34 % բաժնեմասը։ Այսինքն՝ Խաչատրյանների ընտանիքի ձեռքում այս պահին ողջ բաժնեմասի 48,14 % -ն է։

«Յուքոմ»-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող Հայկ և Ալեքսանդր Եսայաններին մնացել է 2,97-ական % բաժնեմաս, միասին՝ 5,94 %։

«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առևտրային «Ֆորա-բանկ»-ին մնացել է 10,5 %-ը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել