«Առինջ մոլում» 50 դրամի դիմաց ՀԴՄ չտալու համար ՊԵԿ-ը 170 հազար դրամի տուգանել է. Գագիկ Ծառուկյան

10:56 - 18 ապրիլի, 2019

factor.am։ Թող ստուգումներն ավարտեն, ես կհրավիրեմ բոլորիդ ու բոլոր հարցերին կպատասխանեմ: ԱԺ-ում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե իր բիզնեսներում անցկացվող ստուգումներում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, թե՞ ոչ:
«Ես այդպիսի բան չեմ կարող ասել:

Ստուգում են, թող ստուգեն: Ասում են՝ բողոք կա, բայց մի հատ ձևական գրում, գալիս են: Դա Ծառուկյանին վնաս չէ, դա վնաս է ժողովրդին: ՊԵԿ-ի աշխատողն այդ օրը մտել է շուկա, մարդուց մայկա են վերցրել՝ 950 դրամ, մարդը ՀԴՄ-ով վաճառել է, հետո ՊԵԿ աշխատողը եկել է, 1000 դրամանոց մայկան ուզել է փոխի իր գնած մայկայի հետ: Վաճառողը փոխել է, իսկ ՊԵԿ աշխատակիցը նրան տուգանել է, որ հիսուն դրամի համար ՀԴՄ չի խփել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել