Առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով․ Նիկոլ Փաշինյան
11:13 - 08 ապրիլի, 2020

Առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գում է․

«Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: 

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: 

Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին: 

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել