Առաջին անգամ գումարները Երևանից մարզեր գնացին, այլ ոչ թե հակառակը. առողջապահության նախարար |lragir.am|
08:02 - 20 հունիսի, 2019

Առաջին անգամ գումարները Երևանից մարզեր գնացին, այլ ոչ թե հակառակը. առողջապահության նախարար |lragir.am|

lragir.am։ 2018 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախորդ կառավարությունը, չկարևորելով առողջապահությունը, 2018 թվականի բյուջեն նվազեցրել էր 2017 թվականի համեմատ: 2019 թվականին առողջապահության համար աննախադեպ մեծ բյուջե է սահմանվել, որն ավելի մեծ կլինի 2020 թվականին, նշել է նախարարը:

«Այդ բյուջեն հիմնականում բաշխվում էր տարբեր անձնական պայմանավորվածությունների հիման վրա և անհամաչափ: Իմ առաջին քայլերից էր ակնհայտ անիմաստ բաշխումները շատ արագ փոխելը, որի արդյունքում որոշ բժշկական կենտրոններ զրկվեցին հարյուր միլիոնավոր դրամներից, որոնք հիմնականում նկարվում էին: Տարվա վերջում նկարչության արդյունքում այդ գումարները պարզապես փոշիացվում էին:

Օրինակ, Դիլիջանում կար մանկական հակատուբերկոլոզային դիսպանսեր, որը 300 միլիոն դրամ բյուջե ուներ: Այնտեղ չակերտավոր բուժվում կամ հանգստանում էին երեխաներ, որոնք շփվել են տուբերկուլոզով հիվանդների հետ: Հիմնականում տարբեր պայմանավորվածությունների հիման վրա ուղեգրեր էին տրվում, երեխաները պարզապես հանգստանում էին իրենց ընտանիքների հետ, որը ոչ մի կապ չուներ առողջապահության հետ»:

Նույն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնը, որի տարեկան բյուջեն 5 միլիարդ դրամ էր, սակայն 2018 թվականը փակել են 4 միլիարդ դրամով, որովհետև հավելյալ մեկ միլիարդ դրամ տարբեր հիվանդների վրա դուրս չի գրվել:

Այդ գումարները բաշխվեցին մարզեր: Աննախադեպ էր, երբ աշնանը ոչ թե մարզերում չծախսված գումարներն էին բերվում Երևան ու սնում խոշոր բուժհիմնարկները, այլ հակառակը, Երևանում չծախսված գումարները գնացին մարզեր», – նշեց Թորոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել