Առաջարկում ենք վարչապետի աշխատակազմում ստեղծել վարչական պաշտոն՝ ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցիչ․ արդարադատության փոխնախարար
09:08 - 09 հուլիսի, 2019

Առաջարկում ենք վարչապետի աշխատակազմում ստեղծել վարչական պաշտոն՝ ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցիչ․ արդարադատության փոխնախարար

tert.am։ ԱԺ քննարկման է ներկայացվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։ 

Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց օրենքի անհրաժեշտությունը և ասաց, որ այս պահին բավարար հստակությամբ ամրագրված չեն լիազոր ներկայացուցչի և նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ կապված շփումները, և խնդիրներ են առաջանում։

Ըստ նրա՝ եղածը աղքատիկ կարգավորումներ են պարունակում։ «Ահա այս անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում ենք վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն լիազոր ներկայացուցչի մասով և վերջինիս աջակցող գրասենյակ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանը օժանդակելու համար»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել