Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան |armtimes.com|
14:48 - 18 փետրվարի, 2020

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան |armtimes.com|

armtimes.com: Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի՝ արդեն նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի պաշտոնանկությունը կապված է նրա կատարած աշխատանքի արդյունավետության հետ: Այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ի տարբերություն այլ պաշտոնների՝ վարչական շրջանի ղեկավարի դեպքում նշում ենք՝ ինչի հետ կապ ունի նրա ազատումը. այս դեպքում աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ կապ ունի»,- ասաց Կարապետյանը:

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադեւոսյանը: Թելման Թադեւոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի հոկտեմբերին: Իսկ այս տարվա հունվարի 31-ին ազատման դիմում էր գրել: Այս պահին Նուբարաշեն վարչական շրջանի պաշտոնակատարն է նրա տեղակալը:

Հակոբ Կարապետյանը նշեց, որ Թելման Թադեւոսյանի աշխատանքը բավականին բարձր է գնահատվել: Խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչով կարող էր պայմանավորված լինել, որ քաղաքապետը գերադասեց, որպես լավ ղեկավարի, Թադեւոսյանին Նուբարաշենից տեղափոխել Աջափնյակ: «Քաղաքապետի համար Էականը համակարգեր ստեղծելն է, որպեսզի դրանք աշխատեն անկախ անձերից: Ասածիս համատեքստում, երբ խոսում ենք, որ Նուբարաշեն վարչական շրջանի աշխատանքները գոհացուցիչ են եղել, խոսում ենք համակարգի կայացվածության մասին եւ ակնկալում, որ անկախ կառավարող անձից՝ համակարգը կշարունակի լավ աշխատել: Վարչական շրջանների տարբերության մասին այդպես միանշանակ ասել չեմ կարող»,- ասաց Կարապետյանը:

Պարո՛ն Բաբայան, երե՞կ եք դիմում ներկայացրել:

- Այսօրվանից վարչական շրջանի ղեկավար չեմ: Մի փոքր կհանգստանամ եւ այլ աշխատանքի կանցնեմ, որովհետեւ վարչական շրջանի աշխատանքն իսկապես ծանր էր:

Մամուլում հրապարակումներ կան, որ Երեւանի քաղաքապետարանից Ձեզ ազատել են ապօրինի շինթույլտվությունները կոծկելու համար: Այժմ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

- Մաշտոցի բաժնում չգիտեմ՝ գործ կա հարուցված թե ոչ, բայց այս ընթացքում բավականին շատ բողոքներ են եղել, մարդիկ գնացել են Մաշտոցի բաժին, բողոքներ են ներկայացրել, քննություն է ընթացել, բայց գործ չի հարուցվել, որովհետեւ փաստեր չկան: Տարբեր առիթներ են եղել, միայն իմ դեմ չեն բողոքել, այլ այս ոլորտում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց դեմ: Հիմա դա էլ կարող է հերթական դեպքերից մեկը լինել, քաղաքապետարանը բողոք է ստացել նախկին աշխատակցից, որը հաստիքացուցակի կրճատման պատճառով դուրս է մնացել եւ ազատվել: Բողոքող անձն աշխատում էր՝ որպես քաղաքաշինության տեսուչ: Քաղաքապետարանին բացատրություն եմ ներկայացրել, բայց քանի որ ազատված անձի ներկայացրած բողոքն ու իմ տված բացատրություններն իրարամերժ են եղել, քաղաքապետարանը գործն ուղարկել է ոստիկանություն: Չգիտեմ՝ քրեական գործ հարուցվել է, թե ոչ, որքան գիտեմ՝ նախաքննության փուլում է:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել