ermenihaber.am: ԱՄՆ պետքարտուղարությունը (պետդեպ) հայտարարել է, որ աջակցում է Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատելու շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությանը:
Պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Աջակցում ենք ռուս-թուրքական հրադադարին: Հույս ունենք, որ Իդլիբում կվերանա շատ վտանգավոր իրավիճակը և հումանիտար սարսափելի ճգնաժամը, որն ի հայտ է եկել Ասադի վարչակարգի, Ռուսաստանի, Իրանի և Հիզբալլահի ուժերի կողմից քաղաքացիական անձանց դեմ իրականացված հարձակումների հետևանքով»:
Նաև նշվում է, որ հետևելու են, թե արդյոք Սիրիայի կառավարությունը և վերջինիս աջակիցները հավատարիմ կմնան ձեռք բերված համաձայնությանը:
comment.count (0)