Ապրիլյան իրադարձությունները կուսումնասիրի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը |aysor.am|
12:04 - 31 մայիսի, 2019

Ապրիլյան իրադարձությունները կուսումնասիրի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը |aysor.am|

aysor.am: 2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծվել է Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողով, այսօր խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

Նշենք, որ այս հանձնաժողովի նախագահն է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել