Ապրանքների փոխաբեռնումները կարող են իրականացվել նաև «Նորդուս» անցումային կետի և «Նորդուս» տերմինալի տարածքներում
12:39 - 21 ապրիլի, 2020

Ապրանքների փոխաբեռնումները կարող են իրականացվել նաև «Նորդուս» անցումային կետի և «Նորդուս» տերմինալի տարածքներում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ  Հայաստանի Հանրապետության  պարետի 15.04.2020 թիվ 39 որոշման համաձայն՝ 2020 թվականի ապրիլի 15-ից փոփոխություններ են կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրման գործընթացում (արտահանում, ներմուծում, տարանցում):

Փոխաբեռնման ենթակա ապրանքների փոխաբեռնումները կարող են իրականացվել ոչ միայն Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» ժամանակավոր պահպանման պահեստում, այլև Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուս» անցումային կետի տարածքում, ինչպես նաև ԻԻՀ «Նորդուս» տերմինալի տարածքում: 

ՊԵԿ-ը հայտնում է, որ դեռևս պահպանվում է արգելքը նշված  տարածքներից բացի ԻԻՀ այլ տարածքներ ՀՀ քաղաքացիների և Հայաստանում հաշվառված բեռնատարների մուտքը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել