Աշոտ Ղուլյանը խոսել է Քոչարյանի գործով ԱՀ նախագահների դիմումի մասին |aysor.am|
10:15 - 15 մայիսի, 2019

Աշոտ Ղուլյանը խոսել է Քոչարյանի գործով ԱՀ նախագահների դիմումի մասին |aysor.am|

aysor.am: Այս հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է հակասությունների առիթ դառնալ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին Արցախի Հանրապետության երկու նախագահների դիմումին՝ ուղղված ՀՀ դատախազին:

«Կարծում եմ՝ այն ինչ արդեն ասվել է, այն, ինչ ներկայացվել է, բավարար է հասկանալու համար, որ խոսքը ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցություն ունենալու, այլ կալանքը փոխելու հարցին է վերաբերում: Ուզում եմ, որպեսզի դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերային հարաբերությունների արդյունքի», - ասաց Ղուլյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել