Աշոտ Ղուլյանը ԿԸՀ է ներկայացրել նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը
19:34 - 13 փետրվարի, 2020

Աշոտ Ղուլյանը ԿԸՀ է ներկայացրել նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը

Արցախի ԱԺ  նախագահ Աշոտ Ղուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը։

«Ի կատարումն Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման՝ այսօր կուսակցության կողմից Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը:
 

Հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու և մեր դիրքորոշումը վերահաստատելու համար, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հայտարարել՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է նախագահի սեփական թեկնածուով և համամասնական ամբողջական թարմացված թիմով:

Կուսակցության համամասնական ցուցակը՝ շուտով», Ֆեյսբուքի իր էջում գրել է Աշոտ Ղուլյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել