tert.am: Բացի նախարարներից, աշխատավարձ և պարգևավճարի գումարի 1.5 մլն դրամ սահմանաչափը տարածվել է նաև փոխվարչապետերի վրա: Այս պահին հարցը քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Որևէ պետական պաշտոնյայի աշխատավարձ չի բարձրացել: Ամբողջ պետական համակարգը պարգևատրումներ է ստացել, որոշումը հայտնի է (սահմանվել է 30 տոկոս պարգևատրումային ֆոնդ – Tert.am): Իսկ առանցքային պաշտոնյաների պարգևատրման չափը հստակ ֆիքսվել է վարչապետի կողմից»,-հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Էդուարդ Աղաջանյանը նաև տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում գտնվելիս որևէ պարգևատրում չի ստացել:
comment.count (0)