Անցկացվել է ռազմական խորհրդի նիստ
16:25 - 09 ապրիլի, 2020

Անցկացվել է ռազմական խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ապրիլի 9-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական կոմիսարներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը

Տեսակապային խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակային ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործմանը, տեխնիկական սպասարկմանը, նորոգման ու հաշվառման, ինչպես նաև բնագավառի հետագա աշխատանքների բարելավմանը վերաբերող թեմաներ:

Օրակարգային հարցերի շուրջ ելույթ են ունեցել բնագավառի պատասխանատուները՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործընթացները:

Վերջում բանակի հրամանատարը ամփոփել է խորհրդի նիստի արդյունքները և հանձնարարականներ տվել հեռավար խորհրդակցության մասնակիցներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել