Անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով 19 միլիոն դրամ հատկացվեց |shantnews.am|
09:22 - 31 հոկտեմբերի, 2019

Անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով 19 միլիոն դրամ հատկացվեց |shantnews.am|

shantnews.am: Հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով 19 միլիոն դրամ հատկացվեց։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով` տարվա առաջին 8 ամիսներին նախատեսվածից ավելի շահառուներ են առաջին անգամ դիմել այս սարքերը ստանալու համար։

Այդ իսկ պատճառով սպառվել է նախատեսված քանակը: Վարչապետն այդ հարցում հայտնեց իր գոհունակությունը՝ նշելով, որ դա նշանակում է, որ ծառայությունը դարձել է ավելի հասանելի և նաև որակն է բարձրացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել