Անձամբ ինձ հարցաքննության հրավեր չի եղել. Ռոմանոս Պետրոսյանը՝ Աբովյանում մեքենայի հրկիզման գործի մասին |tert.am|
12:26 - 16 հունիսի, 2019

Անձամբ ինձ հարցաքննության հրավեր չի եղել. Ռոմանոս Պետրոսյանը՝ Աբովյանում մեքենայի հրկիզման գործի մասին |tert.am|

tert.am: Աբովյանի ընտրություններից հետո ես ոչ մի խնդիր չունեմ կուսակցության ներսում՝ թե քաղաքական իմաստով, թե միջանձնային իմաստով: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ասաց Կոտայքի մարզպետ, ՔՊԿ վարչության անդամի թեկնածու Ռոմանոս Պետրոսյանը:

«Աբովյանում մենք առերեսվել ենք մի իրողության, որը վաղուց պետք է մերժված լիներ և նոր Հայաստանում տեղ չունենար: Ցավոք, այն որոշակի երևեկումներում դեռ իրեն դրսևորեց»,- նշեց մարզպետը:

Աբովյանի ընտրություններում ՔՊ քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի այրման գործի շրջանակում Գագիկ Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել, սակայն ՔՊ կողմից որևէ մեկին հարցաքննության չեն կանչել:

«Անձամբ ինձ որևէ մարմին որևէ հրավեր չի արել: Իրավապահները շատ լայն, ընդգրկուն քննչական գործողություններ են իրականացնում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել