Անհրաժեշտ է հետեւողականորեն ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. Բակո Սահակյան |shantnews.am|
08:12 - 10 նոյեմբերի, 2019

Անհրաժեշտ է հետեւողականորեն ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. Բակո Սահակյան |shantnews.am|

shantnews.am:  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:
Իր ելույթում Նախագահը ողջունել է ներկաներին, փոխանցել Արցախի ժողովրդի ամենաջերմ բարեմաղթանքները, կարեւորել այսպիսի միջոցառումների անցկացումը եւ նշել, որ սա մի հարթակ է՝ քննարկելու համազգային եւ միջազգային զարգացումները, ծանոթանալու տարբեր կարծիքների:
Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք հիմնարար գաղափարների:


«Աշխարհում տեղի են ունենում բավականին դինամիկ եւ լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու փոփոխություններ: Ընդ որում՝ այդ փոփոխությունների մի կարեւոր հոսանքն ընթանում է մեր եւ հարակից շրջաններում:
Դա պահանջում է ավելի մեծ զգոնություն, փոխգործակցության համակարգման աստիճանի բարձրացում, տարբեր երկրների հետ տարվող աշխատանքների, մարտավարության եւ ռազմավարության մեջ հստակեցումների ու փոփոխությունների իրականացում»,-իր ելույթում ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ մեր բոլոր հաղթանակների եւ ձեռքբերումների հիմքում ընկած են ժողովրդի միասնականությունը, անկոտրում հավատքը, հավաքական կամքը, լավատեսությունն ու քրտնաջան աշխատանքը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորն այս ուղղությամբ, հետեւողականորեն ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, զարգացնել ու խորացնել մշտական գործնական կապերը Արցախի եւ նրա բարեկամների միջեւ:
Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին Արցախին մշտապես սատարելու, մեր համազգային խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել