Անկախ ունեցած կապերից՝ Արցախում արտոնյալներ չկան. ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 82 դեպք՝ 1 տարում. պետնախարար |armtimes.com|
05:23 - 06 փետրվարի, 2020

Անկախ ունեցած կապերից՝ Արցախում արտոնյալներ չկան. ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 82 դեպք՝ 1 տարում. պետնախարար |armtimes.com|

armtimes.com։ «2019 թվականին Արցախի հարկային մարմինների կողմից կատարվել են 365 հսկիչ գնումներ, որոնց արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 82 դեպք, այդ թվում` մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ հայտնաբերված խախտումների թիվը կազմել է 9 դեպք». այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքի իր էջում պատմել էր, որ կիրակի օրը Արցախի ռեստորաններից մեկում ընտանիքով ժամանակ անցկացնելուց եւ հաշիվը վճարելուց հետո տեսել են, որ ՀԴՄ կտրոն չեն տվել: Երբ պահանջել են՝ պարզվել է, որ աշխատակիցները չեն կարողանում տպել: Պատճառը, ինչպես ներկայացվել է վարչապետին՝ ՀԴՄ սարքը նոր փոխելն է եղել: ՀՀ վարչապետը նշել էր, որ տեղի ունեցածի վերաբերյալ ահազանգել է Արցախի հարկային մարմիններին, որից հետո ռեստորանը տուգանվել է:

Ինչպես հետո պարզվեց՝ միջադեպը տեղի էր ունեցել «Դիրքերում» ֆիլմաշարի հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանին պատկանող «Արի ռեզորթ» ռեստորանում: Այն գտնվում է Երեւան-Ստեփանակերտ մայրուղու վրա, Գետաշեն գյուղի հատվածում: Արշակ Զաքարյանը ուղիղ եթերում երեկ հայտարարել է, թե իր ռեստորանը հաստատագրված հարկ է վճարում եւ ՀԴՄ չտպելու խնդիր չունի: Վարչապետն էլ այս կապակցությամբ նշել է, որ ՀԴՄ կտրոնի թողարկումն ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետեւ շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով:

Տեղի ունեցածի եւ Արցախում ՀԴՄ-ների վերահսկման գործընթացի վերաբերյալ Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի զրույցը՝ armtimes.com-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել