Անիի բնակիչները փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջում են համայնքապետի հրաժարականը |aravot.am|
08:24 - 21 հունիսի, 2019

Անիի բնակիչները փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջում են համայնքապետի հրաժարականը |aravot.am|

aravot.am:  Անիի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մոտ կես ժամ է` փակել են Գյումրի-Երևան մայրուղին: Կաթվածահար է երթևեկությունը. վիճաբանություն է սկսվել մեքենաներով երթևեկողների ու բողոքավորների միջև:

Անցորդները լրագրողներին են մոտենում ու հարցնում, թե որն է այս մարդկանց բողոքը, իմանալով, որ համայնքապետի հրաժարականի պահանջն է, նրանց խորհուրդ են տալիս գնալ ու փակել կառավարության շենքը: «Մենք ինչ կապ ունենք ձեր ակցիայի հետ, հղի կին կա մեքենայում, հիվանդ երեխայի ենք Երևան հասցնում»,-նեղսրտեց մի կին:

Բողոքավորները սպասում են Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի այցին, բանն այն է, որ դատախազն այսօր Մարալիկի դպրոցում մասնակցելու է միջոցառման: Բողոքավորներին էլ, նախապես իմանալով, փակել են ճանապարհը: «Աստավկի» ուղարկեք համայնքապետին, ճամփեն կբացեք, թե չէ փակել ենք ու պիտի փակենք, հերիք եղավ 15 տարի խաբել ու թալանել է, պատժող չկա»,-հայտարարեց բողոքավորներից մեկը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել