Այս քաղաքում մենք հարգելու ենք հայերին և մնացած բոլոր ազգությունների ներկայացուցիչներին. Ստամբուլի նորընտիր քաղաքապետ |tert.am|
12:51 - 24 հունիսի, 2019

Այս քաղաքում մենք հարգելու ենք հայերին և մնացած բոլոր ազգությունների ներկայացուցիչներին. Ստամբուլի նորընտիր քաղաքապետ |tert.am|

tert.am։ Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթած Էքրեմ Իմամօղլուն, որն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն էր, խոստացել է հարգանքով վերաբերվել այնտեղ բնակվող ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին, հայտնում է gazeteduvar.com.tr-ը:

«Այս քաղաքում մենք ընդունելու ենք և հարգանքով ենք վերաբերվելու հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին և մնացած բոլոր ազգությունների ներկայացուցիչներին: Մենք ժողովրդավարություն կկառուցենք և այս քաղաքում արդարություն կհաստատենք»,- հայտարարել է քաղաքապետը, որն ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 54%-ը:

Իմամօղլուն շարունակել է իր խոսքը՝ նկատելով, որ քաղաքում չպետք է լինի «ազգային փոքրամասնություն» հասկացությունը, և որ Ստամբուլի բոլոր բնակիչները, անկախ էթնիկ պատկանելիությունից, պետք է հավասար իրավունքներ ունենան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել